News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապտերանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարչգսյանը Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք կատարել են հանձնարարականը եւ գնացել են «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ:

«Չենք գնացել դեռ, այցելել ենք գերեզմանատուն: Անհրաժեշտություն կա, որ ՀՈԱԿ-ում էլ ուսումնասիրություն անենք»,-արձագանքեց Արսենյանը:

Ի պատասխան քաղաքապետն ասաց. «Ինչ պետք է, վերահսկողությունն արեք, ձեր աշխատակիցներն էլ խոսում են, որ քաղաքապետը թեմաների մեջ ա, մեզ էլ ուղարկել ա... իրենց թվում ա, թե մենք չգիտենք... Ուրեմն շատ ուշադիր էդտեղ ուսումնասիրություն եք անում, որ էդ թեմաները բարձրաձայենք»:

Երբ Արսենյանն ասաց, որ պետք է հասկանան, թե կոնկրետ որ աշխատակիցն է եղել եւ ինչու է կոնկրետ այդպիսի բան խոսել, Հրաչյա Սարգսյանը շարունակեց. «Կոնկրետ ես կասեմ: Ձեր վարչությունում է, ուրեմն ձեր վարչությունը կարգի հրավիրեք: Էդ բամբասանքներն էլ թարգեք, ընդհանրապես, քաղաքապետարանում: Շատ վատ ա, որ անտեղյակ եք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ