News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 20, ընտանեկան բռնության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խուլիգանության՝ 13, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ընտանեկան գաղտնիք հրապարակելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու, փաստաթղթի կեղծիքի, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, խարդախության և համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. 7 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ