Շաբաթ գիշերը Ստամբուլի ափերի մոտ Մարմարի ծովում երկու նավեր են բախվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանության մամուլի ծառայությանը։
«Բեռնարկղեր տեղափոխող 126 մետրանոց Burhan Dizman նավը Ախիրքափի շրջանի մոտ բախվել է 147 մետրանոց Turan C բեռնատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել երկու քարշակ եւ մեկ արագընթաց նավակ։ Երկու նավերն էլ ապահով քարշակվել են դեպի Ախիրքափի նավահանգիստ:
Միջադեպի պատճառները չեն նշվում։