News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի երկուշաբթի օրը կայացած նիստը օրենսդրության առումով բեկումնային դարձավ, ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հիմնական առաջնահերթությունն է։ Այսօր օրակարգում ունենք տասը օրինակելի ակտերի նախագծեր... Այսօրվա հանդիպումը մեզ համար մասամբ բեկումնային է օրինաստեղծման առումով։ Երբ մենք խոսում ենք օրինակելի օրենքների, օրինակելի ակտերի ընդունման մասին, երբ խոսում ենք օրենսդրության ներդաշնակեցման մասին, այսօր, իսկապես, շատ բան արվեց»,- ասել է նա երկուշաբթի օրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում։

Օրինակելի օրենքների շարքում ներառվել են նաեւ «Վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մասին» եւ «Կազմակերպության գործունեության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մասին» օրենքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ