News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, եւ այս համատեքստում է, որ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունները պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն:

«Աշխատանքներ են տարվել արտաքին քաղաքական համակարգման եւ փոխադարձ աջակցության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով կազմակերպության խորհրդարանական համագործակցությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է համակարգել օրենսդրական աշխատանքը մոդելային ակտերի ընդունման եւ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին: «Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարեւոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը, եւ հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝

  1. Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ,
  2. Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, եւ չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Ծավալուն ելույթում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը եւ հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ