News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր հիմնական պարտավորությունը երկրում խաղաղության եւ կայունության պահպանումն է, ինչը որոշիչ գործոն է մեր բարեկեցության համար։ Անկախությունը վերականգնելուց հետո երեք անգամ կռվել ենք, դա բավական է։ Մենք ուզում ենք խելամիտ կերպով զարգացնել մեր երկիրը, դա ազգային քաղաքականություն է, այլ ոչ թե պատերազմ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վարչապետի խոսքով՝ այն, որ երկրում տիրում է խաղաղություն ու կայունություն, ներկայիս իշխանության արժանիքն է։

«Ուզում եմ այս կեղծավոր քաղաքական գործիչներին հիշեցնել՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ ենք տեսել, որ զոհվել է պատերազմում։ Ոմանք շատ են խոսում, Facebook-ում ակտիվ են, թող գնան կռվեն առաջին գծում, ոչ թե Կիեւում, որտեղ սելֆի են անում, եթե n8anq իսկապես ուզում են մասնակցել Ուկրաինայի պատերազմին։

Ամեն ողբերգությունից փորձում են քաղաքական դիվիդենտներ կորզել, մենք միշտ նրանց կհիշեցնենք, որ սա անբարոյական կեղծավորություն է, որը որեւէ կապ չունի մեր երկրի ազգային շահերի, նրա պաշտպանության հետ։ Մենք լավ հիշում ենք «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների՝ նրանց հանրային պաշտպան տիկին Լոմջարիայի հայտարարությունները. մենք գերադասում ենք, որ ռումբեր ընկնեն։ Մեզ մտահոգում է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, բայց տեսեք, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ԵՄ երկրներն ինչպես են իրենց պահում։

Մենք օկուպացված պետություն ենք։ Ուստի մեր ցանկացած խոսք ու գործողություն ըմբռնման կարիք ունի, մեծ ըմբռմնման։ Սա մենք քաջ գիտակցում ենք։ Նրանք պետք է ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, ներողություն խնդրեն մեր ժողովրդից ու հասարակությունից այն բանի համար, ինչ արել են երկրի հետ։ Թող հիմա մեզ հանգիստ թողնեն եւ թողնեն կառավարել պետությունը։ Այն, որ երկրում խաղաղություն եւ կայունություն է տիրում, ներկայիս իշխանության արժանիքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ