News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը:

Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա ժամկետով Կենտրոնում աշխատել և միևնույն ժամանակ իրականացրել են մասնագիտական պրակտիկա, որակավորման հանձնաժողովի նիստի ժամանակ բանավոր քննության տեսքով՝ հարց ու պատասխանի ձևաչափով, կարողացել են իրենց մասնագիտական գիտելիքներրի շնորհիվ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից օրակարգում ներառված ինչպես մասնագիտական, այնպես էլ իրավական հարցերի: Որակավորման հանձնաժողովը որոշել է փորձագետի որակավորում շնորհել թվով 21 մասնագետների:

Տպել
Ամենաշատ