News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։

34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան: Երկրի տնտեսությանը, բնակչության ներուժին և հոգեբանությանը հասցվեց հսկայական հարված, որի հետևանքները զգալի են նաև այսօր։

Միևնույն ժամանակ, բնական աղետները փորձություններ են պետությունների ու ժողովուրդների համար, որոնք ի ցույց են դնում պետականության ու հասարակության դիմադրողականության ներքին պաշարը։

Մեր ժողովուրդը կարողացավ ծանր ճիգով, ընթացող պատերազմի ու պետականության կերտման բախտորոշ այդ ժամանակահատվածում միաբանվել, ամրանալ ոգով ու կամքով և կրկին կառուցել ու ստեղծել։

Այս նվիրական գործից անմասն չմնացին ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները, հայ ժողովրդի մեծ բարեկամ պետություններն ու անհատները, որոնք իրենց անգնահատելի ու անուրանալի աջակցությունը ցուցաբերեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետից տուժած մեր բնակավայրերը, կրթական ու արդյունաբերական կառույցները վերականգնելու գործին:

Մեր պետության և հասարակության բոլոր ջանքերն ամեն օր պետք է միտված լինեն երկրաշարժի նյութական ու բարոյական հետևանքների վերացմանն ու չեզոքացմանը, որովհետև անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի ու տասնյակ համայնքների կրթական ու արդյունաբերական կառույցները, կանաչող այգիներն ու լուսավոր փողոցները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրաշարժ Երևան քաղաքից  30 կմ հարավ. երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության…
Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
Այն զգացվել է Արտաշատում, Երեւանում․․․
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Սեյսմիկ ծառայության դերը. Վահե Ղազարյան
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ…
3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարանից 14 կմ հյուսիս. Այն 4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի քաղաքներում
Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը...
Կանադայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայտարարվել է, որ ցունամիի սպառնալիք չկա
Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Օջախը գտնվել է  6,89 կմ խորության վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ