News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունգարիայի կառավարությունը չեղարկել է վառելիքի գների վիճահարույց վերին շեմն այն բանից հետո, երբ երկրում բենզինի դեֆիցիտ է սկսվել, գրում է Bloomberg-ը։

Սահմանափակումը, ըստ որի բենզինի գինը մեկ լիտրի համար դարձել է 480 ֆորինտ (1,2 դոլար), որը ԵՄ-ում մինչ օրս ամենացածր գինն է, իր ուժը կորցրել է երեքշաբթի տեղական ժամանակով 23:00-ին, ասել է նախարար Գերգելի Գուլյասը։ Նա քննադատել է ԵՄ պատժամիջոցները ռուսական նավթի մատակարարումների հանդեպ:

Սահմանաչափն անընդունելի է դարձել Հունգարիայի նավթավերամշակման միակ գործարանում պահանջարկի աճից, առաջարկի անկումից եւ տեխնիկական սպասարկումից հետո:

Իրավիճակը դարձել է «քաոսային», եւ դրա երկարացումը սպառնում էր երկրի էներգետիկ անվտանգությանը, նույն ճեպազրույցում ասել է «Մոլ Նյուրտ» էներգետիկ ընկերության եւ նավթավերամշակման գործարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Զոլտ Հերնադին։

Նրա խոսքով՝ Հունգարիան այժմ պետք է «վերականգնի վստահությունը» նավթ ներկրողների շրջանում, որոնք անցյալ տարի խուսափում էին երկրից՝ կորուստներ չունենալու համար։ Նա ասել է, որ «շուկայի կայունացումը», ներառյալ պահուստների համալրումը, մինչեւ երկու ամիս կտեւի:

Ավելի վաղ երկրի կենտրոնական բանկի ղեկավար Դյորդ Մատոլչին հայտարարել էր, որ Հունգարիան պետք է «անհապաղ» չեղարկի գների վերին շեմերի ռեժիմը, քանի որ դրանք հակասում են «տնտեսության հիմնական կանոններին»։ Նա ասել է, որ գնային սահմանափակումները ոչ միայն չեն դանդաղեցնում գնաճը, այլ ընդհանուր տվյալներին մինչեւ 4 տոկոսային կետ են ավելացնում: Ըստ Մատոլչիի, հաջորդ տարի գների աճը կարող է միջինը 15-18 տոկոս լինել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ԵՄ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ