News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բնակարան գնելիս պետք է ուշադրություն դարձնել բազմաթիվ գործոնների, որոնցից մի քանիսը գնորդին կարող են մանրուք թվալ, բայց դրանք կարող են հետագայում բարդացնել նրա կյանքը, մանրամասնում են banali.am անշարժ գույքի գործակալության մասնագետները:

Նրանց խոսքով՝ անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայում բնակարան գնելիս կան որոշակի տարբերություններ, սակայն կան մի շարք ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետևել։ Միաժամանակ գնորդները կարող են ինքնուրույն որոնել անհրաժեշտ բնակարանը, այդ թվում՝ banali.am կայքում տեղադրված առանց միջնորդի հայտարարությունների միջոցով, բայց եթե վստահ չեն, որ գործարքի իրավական կողմերը կհաղթահարեն, ապա ավելի լավ է օգտվել անշարժ գույքի գործակալի ծառայություններից:

Ինչի՞ն են խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել banali.am-ի մասնագետները բնակարան գնելիս

  1. Եթե գնորդը վճարման եղանակներից (անմիջապես, «փակովի»՝ տարաժամկետ վճարում, հիփոթեքային վարկ) ընտրել է հիփոթեքային վարկավորման տարբերակը, ապա առաջին հերթին պետք է գնա բանկ և պարզի, թե որքան վարկ է բանկը պատրաստ տրամադրել և որքան կկազմի ամսական մարումների չափը։ Պետք է նաև չմոռանալ, որ հիփոթեքային վարկի չափը որոշվելու է ոչ թե բնակարանի շուկայական, այլ լիկվիդացիոն գնով։ Այս կապակցությամբ հատկանշական է, որ Banali.am֊ում հնարավորություն կա բնակարաններ փնտրել ոչ միայն ըստ գնի, վայրի կամ ավանդական այլ պարամետրերի, այլ նաև ըստ հիփոթեքի ամսական մարումների։ Օրինակ, եթե գնորդը պատրաստ է վճարել ամսական առավելագույնը 250,000 դրամ, ապա Banali.am կայքում կարող է հիփոթեքի ամսավճար ֆիլտրում ընտրել այդ գումարը և դիտել միայն այդ բնակարանները:
  2. Գումարի հարցը պարզելուց հետո, գնորդը կարող է սկսել բնակարան փնտրել: Երեւանում բնակարաններ փնտրելիս պետք է հաշվի առնել, որ գները տարբերվում են նաև Կենտրոնից դուրս գտնվող համայնքներում։ Այնպես է ստացվել, որ Նոր Նորք, Ավան, Արաբկիր,  Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում բնակելի տարածքն ավելի թանկ է, քան Շենգավիթ, Մալաթիա և Էրեբունի համայնքներում, թեև ենթակառուցվածքների զարգացման առումով, կամ երկրորդային շուկայի շենքերի վիճակով դրանք պարտադիր չէ, որ տարբերվեն։ Գնորդները հաճախ բացատրում են, որ իրենց որոշման հիմքում այն հանգամանքն է, որ Շենգավիթում, Մալաթիայում և Էրեբունիում ամռանը ավելի շոգ է, քան մյուս համայնքներում, թեև Երևանում սովորական դարձած 35 աստիճանից բարձր ջերմաստիճանը, այսպես թե այնպես, արդեն իսկ բարձր է, իսկ երկու-երեք աստիճանի տարբերությունն առանձնապես նկատելի չէ, հատկապես եթե կա օդորակիչ։
  3. Անշարժ գույքում կա նաև «առաջին գծի» շենքեր հասկացությունը, և դրանցում բնակարանները, որպես կանոն, ավելի թանկ են, քան հետևի շարքերում։ Առաջին գծի առավելություններից է տրանսպորտի կանգառներին և խանութներին մոտ լինելը, սակայն կան նաև թերություններ՝ աղտոտված օդ, տանը՝ անընդհատ փոշի, աղմուկ, որից երբեմն նույնիսկ ամենաձայնամեկուսիչ պատուհանները չեն կարող փրկել։ Գնորդը պետք է տեղյակ լինի այս առավելությունների և թերությունների մասին և որոշի, թե որ «թերություն֊առավելություն» կոմբինացիան է իր համար ավելի նախընտրելի։
  4. Բնակելի տարածքի գները տատանվում են նաեւ կախված շենքի հարկերից։ Հատկապես  նորակառույցներում վերին հարկերի բնակարաններն ավելի թանկ են, բայց կան մարդիկ, որոնք դեռ նախընտրում են ստորին հարկերը, չնայած նրան, որ ցածր հարկերում պատուհանից համայնապատկեր չկա։ Եթե հին բարձրահարկերում վերջին հարկերից խուսափելը ինչ֊որ առումով հասկանալի է, ապա «ստալինկաների» առաջին կամ վերջին հարկերից խուսափելով՝ գնորդները հաճախ կորցնում են իրապես լավ տարբերակներ։ Դրան զուգահեռ կան նաև ավելի պրակտիկ գնորդներ, որոնք հաշվի են առնում, որ այս շենքերից շատերի տանիքները վերջերս են վերանորոգվել, և այդտեղ խնդիր չեն տեսնում, քանի որ տանիքի տակ գտնվող բնակարանները կարևոր առավելություն ունեն՝ ոչ ոք չի աղմկում գլխավերեւում։
  5. Գործարք կատարելուց առաջ գնորդը պետք է ստուգի գույքի կարգավիճակը՝ շենքը վթարայի՞ն է, բնակարանը գրավի տա՞կ է, կա՞ն այլ սեփականատերեր, որոնք հետագայում կարող են դրա նկատմամբ իրավունքներ պահանջել և այլն։ Եթե բնակարանը գնվում է տարաժամկետ վճարման պայմանով, խորհուրդ է տրվում պայմանագիր կնքել և միմիայն նոտարական վավերացմամբ՝ սահմանելով գործարքի բոլոր պայմանները՝ ներառյալ վճարման եղանակն ու ժամկետները, բնակարանն ազատելու ժամկետները եւ այլն։ Ցավոք, դեռ պատահում են դեպքեր, երբ գնորդները, ափսոսալով վճարել նոտարական ծառայության գումարը, պարզապես մի քանի հոգու ներկայությամբ թուղթ են ստորագրում՝ անվանելով այն պայմանագիր, և հետո կանգնում անդառնալի խնդիրների առջև կամ ստիպված լինում վճարել շատ ավելի շատ՝ ընկնելով դատական քաշքշուկների մեջ:
  6. Նախկինում տուն գնելիս ավելի շատ էին հաշվի առնում այնպիսի ենթակառուցվածքների մոտիկությունը, ինչպիսիք են մանկապարտեզներն ու դպրոցները։ Բայց վերջին տարիներին դրան գնալով ավելի քիչ են ուշադրություն դարձում, քանի որ շատերը ունեն կոնկրետ դպրոց/ների նախընտրություն և միայն երջանիկ պատահականությամբ կարող է նախընտրած բնակարանը ևս այդ տարածքում գտնվել։ Ինչպես նաև, երեխաներին մեքենայով կարելի է դպրոց տանել, իսկ բնակարան գնում ես ավելի երկար ժամանակով, քան, օրինակ՝ դպրոցում երեխայի սովորելու ժամանակահատվածն է:
  7. Եթե բնակարան վարձակալելիս բնակարանի վերանորոգված լինելը էական է, ապա գնելիս պետք է հաշվի առնել, որ այն ազդում է արժեքի վրա, հիփոթեքի տրամադրման համար գույքը գնահատելիս կարող է և չգնահատվել ամբողջությամբ, իսկ եթե ցանկանալու եք ձեր ճաշակով վերանորոգել, ապա ստիպված եք լինելու քանդել այն, ինչի համար ըստ էության հավելյալ եք վճարել։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել նորակառույց շենքերում բնակարաններ գնելիս

  1. Նախ, ինչպես նշում են banali.am-ի մասնագետները, պետք է պարզել, թե ով է կառուցապատողը: Հատկապես, եթե առաջարկվում են առավել քան շատ բարենպաստ և գայթակղիչ պայմաններ, դա պետք է գնորդին հուշի, որ զգուշավորություն ցուցաբերելը ավելորդ չի լինի: Պետք է պարզել՝ կառուցապատողն ունի՞ շինթույլտվություն, քանի՞ հարկի համար, տեսնել, թե ո՞ր շենքերն է նա արդեն շահագործման հանձնել։ Եթե ​​սա առաջին շենքն է, որ կառուցում է այս ընկերությունը, ապա պետք է վերահսկել, թե ինչպես է այն տեղավորվում շենքի շինարարության և հանձնման խոստացված ժամկետներում (այս հարցերի շուրջ banali.am֊ն թողարկում է ոլորտի պրոֆեսիոնալների հետ օգտակար տեսազրույցների շարք՝ «Բանալիտիկ զրույցներ», որոնք կարող եք դիտել banali.am-ի Facebook-ի կամ Youtube-ի էջերում): Ամեն դեպքում, պարտադիր է նոտարով հաստատված պայմանագրի կնքումը, քանի որ այն գնորդին կպաշտպանի պոտենցիալ տհաճ անակնկալներից, հատկապես, որ նոտարը չի վավերացնի պայմանագիրն առանց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելու։ Եթե ​​գնորդի համար դժվար է գլուխ հանել այս ամենից, ավելի լավ է վարձել կոմպետենտ ռիելթոր։
  2. Նոր շենքում բնակարաններ գնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն բուն բնակարանի արժեքը, այլև պարզել, թե հետագայում որքան կարժենա այդ շենքում սպասարկման վճարը, հատկապես եթե դուք տարիներ շարունակ գումար եք տնտեսել, որպեսզի վճարեք հիփոթեքի կանխավճարը, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ հիփոթեքի ամսավճարը, ապա առավել ևս Ձեզ պետք է հուզի, թե որքան են կազմելու Ձեր երազած շենքում սպասարկման և կոմունալ վճարները։ Նորակառույց շատ շենքեր ունեն անվտանգության, մաքրության, կանաչապատման ծառայություն, սեփական կենտրոնացված ջեռուցման կամ հովացման և այլ ինժեներական համակարգեր, որոնց սպասարկման համար, գնորդը՝ բնակիչը, պետք է լրացուցիչ վճարի՝ ի հավելումն կոմունալ ծառայությունների: Այդպիսի շենքերում կոմունալ ծառայությունները նույնպես կարող են թանկ լինել, քանի որ այդ շենքերը գազով չեն ապահովվում, այլ միայն էլեկտրականությամբ։ Այնպես որ, գնորդը պետք է հաշվի առնի այս ամենը: Բայց եթե գնորդը պատրաստ է վճարել այս բոլոր լրացուցիչ հարմարությունների համար, այդ դեպքում արժե բնակարան փնտրել Պրեմիում դասի շենքերում։

Banali.am-ը անշարժ գույքի հարթակ է, ուր կարող եք գտնել վաճառքի և վարձակալության հազարավոր հայտարարություններ։ Այն հնարավորություն է ընձեռում ինքնուրույն՝ անվճար և առանց միջնորդի գտնել բնակարան տարբեր ֆիլտրերի միջոցով, իսկ VR room-tour-ի, տեսաշարերի և լուսանկարների միջոցով ամբողջական պատկերացում ստանալ նախընտրելի բնակարանի մասին։ Կարիքի դեպքում հարթակի աշխատակիցները կարող են մատուցել նաև մասնագիտացված ռիելթորական ծառայություններ՝ բնակարան գտնելու կամ բնակարանը արագ վաճառելու/վարձակալության հանձնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
Ամենաշատ