News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շտապօգնության մեքենաներում օգտագործելու համար հոլանդական ընկերության կողմից արտադրված կոմերցիոն արգելակները հայտնվել են այն հրթիռների մեջ, որոնք Անկարան օգտագործել է Սիրիայի հյուսիս-արեւելքում հարձակումների ժամանակ:

Զեկույցի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերից մինչեւ 2022 թվականի հունիսը լոնդոնյան Conflict Armament Research ընկերության դաշտային քննիչները վերլուծել են «օդ-երկիր» դասի 17 հրթիռների մնացորդները, որոնք օգտագործվել են Սիրիայի հյուսիս-արեւելքին հարվածելու համար: Բեկորների բաղադրիչների վերլուծությունը ցույց է տվել, որ հրթիռները արտադրվել են թուրքական Roketsan պաշտպանական ընկերության կողմից։

Հրթիռները ունեցել են ամերիկյան, չինական եւ եվրոպական ընկերությունների արտադրած բաղադրիչներ, այդ թվում՝ էլեկտրամագնիսական արգելակներ, որոնք նշաններով եւ բնութագրերով համապատասխանում են Kendrion NV-ի (նիդեռլանդական ընկերություն) արտադրանքին», ասվում է հաղորդագրության մեջ։

Kendrion-ի ներկայացուցիչները հայտնել են, որ 2018 թվականին ընկերությունը համաձայնել է 20-25 հազար արգելակ մատակարարել թուրքական FEMSAN ընկերությանը՝ շտապօգնության մեքենաներում արյան անալիզի սարքերում օգտագործման նշված նպատակով։ Ըստ զեկույցի՝ այն ծանուցումից հետո, որ արգելակները օգտագործվում են ռազմական նպատակներով, Kendrion -ը դադարեցրել է իր գործարար հարաբերությունները թուրքական ընկերության հետ։

Ուսումնասիրությունն իրականացվել է անցյալ ամիս Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի օդային հարվածների վերջին շարքից առաջ:

Զեկույցը չի պնդում, որ հրթիռների մեջ օգտագործված բաղադրիչները վաճառողները որեւէ օրենք են խախտել, եւ նշվում է, որ «թեեւ ԵՄ-ն 2011 թվականից զենքի էմբարգո է դրել հենց Սիրիայի վրա, (Թուրքիան) երբեք բազմակողմ մակարդակով պատժամիջոցների չի ենթարկվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ