News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խորվաթիան 2023 թ․ հունվարի 1-ին կմիանա Շենգենյան գոտուն, սակայն ԵՄ երկրները Բուլղարիային եւ Ռումինիային մերժել են միանալ գոտուն, հայտնում է AP-ն։

«Շենգենյան գոտին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ ընդլայնվում է,- Բրյուսելում ներքին գործերի նախարարների հանդիպումից հետո Twitter-ում գրել է Չեխիան, որը նախագահում է ԵՄ-ում,- Նախարարները հաստատել են Խորվաթիայի անդամակցությունը 2023 թվականի հունվարի 1-ից»։

Այսպես կոչված Շենգենյան գոտին ազատ տեղաշարժի ամենամեծ գոտին է աշխարհում։ Այն ներառում է 26 երկիր՝ ԵՄ 22 պետություն, ինչպես նաեւ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան։

Ավստրիան, մասնավորապես, դեմ է արտահայտվել Բուլղարիայի եւ Ռումինիայի միացմանը՝ պատճառաբանելով միգրացիայի հետ կապված խնդիրները։ «Երբ խոսքը վերաբերում է Ռումինիայի եւ Բուլղարիայի միանալուն, մենք միասնական չենք, եւ դա մեզ շատ թույլ է դարձնում, եւ դա նաեւ տխրեցնում է ինձ»,- որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Անցյալ ամիս Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, որ բոլոր երեք թեկնածու երկրները համապատասխանում են անդամակցության տեխնիկական չափանիշներին, եւ Եվրախորհրդարանը նույնպես քվեարկել է նրանց անդամակցության օգտին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ