News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկվում էր «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը: Այս հարցով հանձնաժողովի նախկին նիստերում բավականին ծանր քննարկումներ էին ընթացել, քանի որ զեկույցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերությունն ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

« Հայկական կողմը դեմ էր քվեարկել զեկույցին:

Այսօրվա նիստին ելույթովս նախ կրկին առաջարկեցինք զեկույցում վերականգնել Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածը։ Իմ խոսքում վերահաստատեցի , որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի հարցը մնում է միջազգային օրակարգում:

Հայկական և ադրբեջանական պատվիրակների միջև կայացած կարճատև բանավեճից հետո քվեարկության արդյունքում բոլոր պատվիրակությունները, բացառությամբ Ադրբեջանի, ձեռնպահ քվեարկեցին Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումը զեկույցից ջնջելու՝ ադրբեջանական նախաձեռնությանը՝ արձանագրելով, որ չեն պաշտպանում Արցախի Հանրապետության գոյությունը բացառող ադրբեջանական մոտեցումը:

 

Զեկույցիս հիմնական արձանագրումները վերաբերում էին ինչպես 2020 թվականին Արցախի նկատմամբ իրականացրած ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ այս տարվա սեպտեմբերին արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների հետևանքներին: Հիմնական արձանագրումներս էին.

  • Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։
  • Որքան էլ խոսեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայ, եւ անհնար է անտեսել այդ փաստը։
  • 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարությունից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։
  • Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ։ Կայացած բուռն բանավեճից հետո, բացառությամբ Ադրբեջանի, մնացյալ բոլոր երկրները ձեռնպահ են քվեարկել այս հարցին,անուղղակի փաստելով, որ չեն պաշտպանում Բաքվի պնդումը, թե Արցախի, Լեռնային Ղարաբաղի հարց, անգամ տեղանուն չկա...»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ