News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր էսկալացիայի հավանականությունը մեծ է։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Նրա խոսքով, ադրբեջանական դիվանագիտությունը շատ մեծ խաղադրույք է կատարել խաղաղության պայմանագրի վրա, հատկապես այն բանի վրա, որ այս խաղաղության պայմանագիրն արագ կնքվի՝ օգտվելով ներկա իրավիճակից։ «Այն, որ պետք է դա կնքել, հիմա արդեն բոլորն են համաձայն։ Հարցն այն է, թե ինչպես եւ ինչ սկզբունքներով։ Ինձ համար լիովին ակնհայտ չէր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ Երեւանը պատրաստ է համաձայնել այն մոտեցումներին, որ Բաքուն է առաջարկում։ Բայց, ըստ երեւույթին, ուժային ճնշման ու զիջումների կոչերի համադրումը, ինչպես պարզվեց, անարդյունավետ է, քանի որ ուժային ճնշման պայմաններում երկիրը հակված չէ զիջելու։ Ոչ ոք չգիտի, թե հետագայում ինչ կպահանջեն, եթե ենթադրենք, որ խաղաղ պայմանագիրը կնքվի։ Ուստի ես չեմ սպասում, որ այդ պայմանագիրը շուտով կստորագրվի»,- ընդգծեց Սիլաեւը։

Նա կարծում է, որ Լավրովի վերջին հայտարարությունները հաստատում են Պուտինի այն թեզը, որն արտահայտվեց «Վալդայ» ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ նա ասաց, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որին կհանգեն կողմերը։ Միաժամանակ, փորձագետը նշեց, որ առնվազն երկու մոտեցում կա, թե ինչ անել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Մոտեցումներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղն առանց վերապահումների ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։ Երկրորդ մոտեցումը կապված է այն բանի հետ, որ վերապահումն արվում է, եւ կարգավիճակի հարցը հետաձգվում է։ Տեսականորեն կարելի է պատկերացնել նաեւ երրորդ տարբերակը։ Դա խաղաղության մի պայմանագիր է, որով կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս։ Ըստ էության, Լավրովը պարզապես հաստատեց, որ կողմերի համար կան տարբեր տարբերակներ, եւ կողմերն իրենք պետք է ընտրեն։ Արդյոք Ալմա Աթայի հռչակագրին Լավրովի հղումը նշանակում է հրաժարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, նշանակում է արդյոք այդ հղումը կարգավիճակի հարցի վերջնական որոշում, ես դժվարանում եմ ասել։ Սակայն կարեւոր է նաեւ այն, թե որ պահին է Ղարաբաղն ընդունել իր անկախության հռչակագիրը, ինչ տարածքային կազմով են նախկին խորհրդային հանրապետությունները ստորագրել Ալմա Աթայի հռչակագիրը։ Սա շատ հետաքրքիր միջազգային-իրավական հարց է»,- ընդգծեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ