News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստը սկսվել է տեխնիկական դադարով։ 40 րոպե սպասելուց հետո պարզվեց, որ նիստին հրավիրված անգլերենի թարգմանիչը չի կարողացել ներկայացնել որակավորման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։ Թարգմանիչը պնդում էր, որ բավարար չափով տիրապետում է լեզվին, սակայն քանի որ խոսքը հատուկ բովանդակության եւ տերմինաբանության փաստաթղթի մասին է, պաշտպանության եւ մեղադրող կողմերը համերաշխորեն հրաժարվեցին թարգմանչի մասնակցության մտքից՝ դա բացատրելով նրա մասնագիտական որակները փորձնական ճանապարհով պարզելու դժկամությամբ։

Դատավոր Անա Դանիբեկյանը կողմերին առաջարկեց սկսել կրկնակի թարգմանված փաստաթղթի ուսումնասիրությունը։ Փաստաբաններն առաջարկեցին դա անել թարգմանչի մասնակցությամբ։ Վեճի ընթացքում պարցվեց, որ թարգմանչական գրասենյակը, որն առաջին անգամ «չխմբագրված տարբերակ» էր ուղարկել, չի ջանացել թարգմանչի որակավորման վերաբերյալ փաստաթղթեր ուղարկել, իսկ ինքը՝ թարգմանիչը, կատարում է միայն գրավոր թարգմանություններ եւ չի պատրաստվում մասնակցել նիստերին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը փաստեց, որ  դա փաստաթուղթ չէ եւ չի կարող հրապարակվել։ Դատավորը որոշեց գրավոր դիմել դատական դեպարտամենտ, իսկ հաջորդ նիստին ապահովել բանավոր թարգմանությունը։ Ստեղծված պայմաններում նույնիսկ դատախազները համաձայնեցին, որ փաստաթուղթն անհայտ ծագում եւ անհասկանալի բովանդակություն ունի։

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ
Նախորդ նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Ամենաշատ