News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2022 թվականի արդյունքներով Հայաստանում ակնկալում են ՀՆԱ-ի 13,2 տոկոս իրական աճ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2022 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարն առաջին հերթին անդրադարձավ մակրոտնտեսական զարգացմանը։ Այսպես, ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում նկատվել է տնտեսական ակտիվության ցուցանիշների աստիճանական նվազում։ Դա հատկապես վերաբերում է այն տնտեսություններին, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերները։ 

Միջազգային շուկաներում մետաղների գները նույնպես ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա։

«Հայաստանի տնտեսության շահութաբերության վրա հատկապես լավ է ազդում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների դինամիկան։ Իսկ նավթի համաշխարհային գները հակառակ ազդեցությունն ունեն։ Դրանց ավելացումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական գործունեության վրա՝ հանգեցնելով ծախսերի ավելացման։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին գները 54 տոկոսով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այսպես, սննդամթերքի գները 9 ամսում աճել են 19,5 տոկոսով, ինչը սպառման տեսանկյունից բացասական ազդեցություն է ունեցել։ Այնուամենայնիվ, արտադրողների տեսանկյունից դրական ազդեցություն է գրանցվել։ Աշխարհում հիմնականում բացասական միտումներ են տեղի ունենում։ Սակայն Հայաստանի տնտեսության դեպքում դա մի փոքր այլ դրսեւորում ունի։ Տնտեսական ակտիվությունը 9 ամսում կազմել է 14,1 տոկոս, իսկ ՀՆԱ աճը՝ 12,6 տոկոս»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման վրա դրական ազդեցություն են ունեցել ռուսական կողմի հետ առեւտուրը, զբոսաշրջային վիճակագրությունը եւ ՌԴ-ից զուտ դրամական փոխանցումների զգալի աճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ