News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ատոմային էններգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խումբը կիրակի մեկնել է Թեհրան՝ իրանական երեք չհայտարարված օբյեկտներում հարստացված ուրանի մասնիկների ծագման հետաքննության շրջանակում, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։

«Պատվիրակությունը, որը կազմված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հինգ ներկայացուցչից, կիրակի եկել է Թեհրան՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության եւ արտաքին գործերի նախարարության հետ նոր բանակցություններ անցկացնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին դեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն այցելելու են Թեհրան առաջիկա օրերին։ Նույն օրը Al-Arabia հեռուստաալիքը, հղում կատարելով ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, տեղեկացրել էր, որ գործակալության փորձագետները դեկտեմբերի 18-ին կայցելեն իսլամական հանրապետություն։ Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ այցի ընթացքոմ կողմերը մտադիր են քննարկել Իրանի կողմից այն երաշխիքների վերաբերյալ պարտավորությունների կատարման հարցերը, որոնք նախատեսված են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (ՄԶՉՊ)։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ Վիեննայում իրանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են առանց որեւէ արդյունքի։ Հետագայում Reuters գործակալությունը, հղում կատարելով ԱԷՄԳ-ին, տեղեկացրել էր, որ Թեհրանը համաձայնել է, որ նոյեմբերին գործակալության (որն զբաղվում է իսլամական հանրապետությունում երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման հետաքննությամբ) ներկայացուցիչներն այցելեն Թեհրան։ ԱԷՄԳ-ի տեսուչների համար այդ օբյեկտների հասանելիությունն ապահովելու պահանջն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման կարեւոր պայմաններից մեկն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին հաստատել է, որ ԱԷՄԳ-ի այցը նախատեսված էր, սակայն նոյեմբերի 16-ին Էսլամին հայտարարել էր, որ օրակարգում այցի հարցը չի դրված։ Գրոսին իր կողմից նշել էր, որ գործակալությունը պատրաստ է շարունակել աշխատանքն Իրանի հետ երաշխիքների չլուծված հարցի վերաբերյալ եւ հույս ունի, որ տեխնիկական հանդիպումը կկայանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ