News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանին օգնության միջոցների մասին որոշման նախագիծը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

Գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, որովհետեւ որոշման նախագիծը, որը ներկայացվել է պետությունների ղեկավարներին, կրում է գաղտնիության կնիք։ Բայց կար կետ, որը ենթադրում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում, հաստատել է Զասը։ Նա տեղեկացրել է, որ չնայած որոշակի ցանկ չկար, սահմանին ՀԱՊԿ առաքելության ընթացքում Հայաստանից հարցում է ստացվել տեխնիկայի եւ սպառազինության մասին։ Ստանիսլավ Զասի խոսքով՝ դա չի նշանակում, թե  վաղը ինքնաթիռ էր թռչելու սպառազինությամբ, բայց դա հնարավորություն կտար պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկի շուրջ եւ իրականացնել, եթե պետության ղեկավարները հաստատեին։ Ինչ-որ բան որպես օգնություն, ինչ-որ բան ներքին գներով, պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀԱԽ երեւանյան նիստում նոյեմբերի 23-ին, հրաժարվել էր ստորագրել հայկական կողմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ