News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախկին պատգամավոր, կանանց իրավունքների պայքարի նշանավոր մարտիկ Ֆաեզե Հաշեմի-Ռաֆսանջանին երկուշաբթի դատապարտվել է հինգ տարվա բանտարկության հակակառավարական ցույցերի կոչերի համար։ Այս մասին Fars Haber լրատվական պորտալին տեղեկացրել է նրա փաստաբան Նիդա Շամսը։

Նրա խոսքով՝ իսլամական հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի (1934-2017) դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին եւ բանտարկվել Էվին բանտում։ «Իմ հաճախորդը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման բնակիչներին ցույցերի դրդելու համար,- ասել է Շամսը։- Մենք կփորձենք բողոքարկել այս որոշումը օրենքով սահմանված ժամկետում»։ Իրանական արդարադատությունը նաեւ 60-ամյա ակտիվիստ կնոջը մեղադրել է «երկրի անվտանգության դեմ դավադրության եւ կառավարման գործող համակարգի դեմ քարոզչության» մեջ։

Հաշեմի-Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքներին մասնակցելու համար։ 2009թ. նրան հինգ տարով արգելել են զբաղվել քաղաքական եւ մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ 2011թ. նա հայտնվել է բանտում հանրահավաքում Միր Հոսեյն Մուսավիի շարժմանն աջակցող ելույթի համար։ 2017-ին նորից դատապարտվել է վեցամսյա բանտարկության այն տվյալների հրապարակման համար, որոնք վարկաբեկում էին Իրանի պետական գործիչներին։

Մարտին ակտիվիստին 15 ամսով ազատազրկելու դատավճիռ է կայացվել։ Որպես լրացուցիչ պատիժ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են որեւէ գործունեություն իրականացնել սոցցանցերում։

Նոյեմբերի 28-ին Իրանի իշխանությունները ձերբակալել են Ֆարիդե Մուրադխանիին՝ իսլամական հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի զարմուհուն։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ կինը օտարերկրյա կառավարություններին կոչ էր արել խզել կապերը Թեհրանի հետ։

Հուզումներն Իրանում սկսվել են սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո, որը մահացել էր բարքերի ոստիկանության ձերբակալությունից հետո (նա գլխաշորը ճիշտ չէր կրել)։ Հանրահավաքներ եւ քայլերթեր են սկսվել մոտ 160 քաղաքներում եւ բնակավայրերում։ Դրանց մասնակիցները ժողովրդավարական փոփոխությունների կոչեր էին անում, դատապարտում իշխանությունների բռնաճնշումները եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Բանտում գտնվող իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին հացադուլ է հայտարարել
Ջաֆար Փանահին Էվինի բանտում հացադուլ է հայտարարել...
ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատ արձակել ցույցերի բոլոր մասնակիցներին
ԱՄՆ-ն պահանջում է ազատ արձակել ցույցերի ժամանակ կալանավորվածներին...
Մեծ Բրիտանիան ներգրավված է Իրանում բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Իրանի ԱԳՆ
Մենք զգուշացրել ենք, որ Իրանում ցույցերը ժողովրդի իրավունքն են, սակայն որոշ երկրներ ցանկանում էին բողոքի ցույցերը վերածել անկարգությունների․․․
Իրանցի ցուցարարը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել գլխաշորը հանելու համար
Նրան մեղավոր են ճանաչել «կոռուպցիայի եւ մարմնավաճառության խրախուսման», ինչպես նաեւ «հավաքների եւ դավադրության» մեջ․․․
Իրանում կալանավորել են հակակառավարական ցույցերին սատարող հայտնի դերասանուհուն
Իրանում կալանավորվել է Թարանե Ալիդոսթին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ