News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Tesla Inc-ը մոտ է Ինդոնեզիայում մեկ միլիոն միավոր հզորությամբ արտադրական գործարան կառուցելու նախնական գործարքին, հաղորդում է Bloomberg News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Երկրի ներդրումների նախարարը հաստատել է աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողի հետ բանակցությունները։

Tesla-ն էլեկտրամոբիլներն արտադրում է Շանհայում, Օսթինում, Բեռլինում եւ Ֆրիմոնտում (Կալիֆոռնիա) իր հսկա ֆաբրիկաներում եւ, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է հայտարարել Մեքսիկայի Նուեւո-Լեոն նահանգում նոր գործարանի կառուցման մասին։

Բանակցությունները ներառում են արտադրական հզորությունների եւ մատակարարումների շղթայի թեթեւացման ծրագրեր:

Գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նոյեմբերին ասել էր, որ Հարավային Կորեան եղել է այն գործարանի տեղակայման հիմնական թեկնածուներից մեկը, որը ընկերությունը նախատեսում է կառուցել Ասիայում՝ էլեկտրամոբիլների արտադրության համար:

Tesla-ն Ինդոնեզիայի նիկելի վերամշակող գործարաններից իր մարտկոցների համար նյութեր գնելու մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր է ստորագրել, անցյալ տարի ասել է Ինդոնեզիայի կառավարության բարձրաստիճան նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն սկսել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների արտադրությունը տեղափոխել Բելգիա
Volvo-ն, որի արժեթղթերի վերահսկող փաթեթը պատկանում է չինական Geely-ին, դիտարկում է Եվրոպա արտահանվող չինական արտադրության էլեկտրական մեքենաների վաճառքը դադարեցնելու հնարավորությունը․․․
Աճուրդի կհանվի 1998թ. արտադրության հազվագյուտ RUF CTR 2, որն ընդամենը մեկ սեփականատեր է ունեցել
Աճուրդի կհանվի RUF CTR 2 սուպերմեքենան...
Թուրքիան Չինաստանից մեքենաների ներմուծման լրացուցիչ 40 տոկոսանոց տուրք է մտցրել
Թուրքիան ավելացրել է Չինաստանից ավտոմեքենաների ներմուծման տուրքը...
Էլեկտրական Volkswagen ID.7-ը դարձել է ավելի հզոր. Գինը հայտնի է
Թվարկված տարբերակներից ամենահետաքրքիրը ID.7 GTX Tourer-ն է, որն անվանում են Volkswagen-ի պատմության...
Volvo-ն կթողարկի կուտակչային մարտկոցի աշխարհում առաջին անձնագիրը էլեկտրամեքենաների համար
Volvo-ն կթողարկի աշխարհում առաջին մարտկոցի անձնագիրը...
Ռուսաստանում ցուցադրվել է Niva-ի էլեկտրական տարբերակը
Լիցքավորումը կենցաղային վարդակից 12 ժամ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ