News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Դմիտրի Լյուբինեցի հետ, հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների օմբուդսմենների համագործակցության հարաբերությունները, ստեղծված իրավիճակում արդյունավետ պաշտպանության եւ մարդու իրավունքների ապահովման ոլորտում համագործակցության հեռանկարները։

Սաբինա Ալիեւան Ուկրաինայի օմբուդսմենին խնդրել է ուշադրություն դարձնել Ադրբեջանի քաղաքացիներ Միսիր Գասիմլիի եւ Սուբխան Գուլիեւի իրավունքների պաշտպանությանը, որոնք ներկայումս Ուկրաինայում կալանքի տակ են։

Երկու օմբուդսմեններն էլ ընդգծել են մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը Լյուբինեցը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ուկրաինացիներին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար եւ նշել է այս հարցում Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւայի կարեւոր դերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ