News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում  Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա  համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի  Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։

Լրագրողի հարցին՝  Ադրբեջանը համարում  է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ  դրան մասնակցի յուրաքնաչյուր կողմ, ընդունի  երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։

Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր  միջոցները փորձվի, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ