News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ:

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թեհրանը շահագրգռված է, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հնարավորինս շուտ բացվի․ իրանցի պատգամավոր
Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․․․
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Ամենաշատ