News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն անվանում է արտակարգ պատահար, որը, ըստ նրա, տեղի է ունեցել այն մարդկանց ապաշնորհության, անկազմակերպվածության, անփութության պատճառով, որոնք պատասխանատու էին հրդեհային անվտանգության համար:

NEWS.am-ի հետ զրույցում Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց, որ յուրաքանչյուր զորանոցում պետք է լինի հրդեհային անվտանգության հրահանգ, պետք է լինեն հրդեհաշիջման համար միջոցներ, հրդեհաշիջման ավտոմատացված համակարգ, հերթապահ, ահազանգի դեպքում շենքից ելք։    

«Այդ ողբերգությունը վկայում է այն մասին, որ այնտեղ այդ ամենը չի եղել, մարզումներ չեն եղել։ Կարելի է ենթադրել, որ դռները փակ են եղել,  վթարային ելք չի եղել, կրակմարիչ չի եղել։ Ամենայն հավանականությամբ, մարդիկ հայտնվել են փակուղում եւ չեն կարողացել ժամանակին դուրս գալ։  

Այս ամենի համար պատասխանատու է զորամասի ղեկավարությունը, թիկունքի պետը, նրանք ենթակա են դատավարության։ Դա պետք է կանխել։ Բանակում ոչ մի զանցանք չպետք է անպատիժ մնա, իսկ դա հանցագործություն է։ Այս ողբերգությունը սխալ կառավարման արդյունք է։ Սխալ առաջադրանքներ են դրվել։ Սա նաեւ արդյունք է ծուլության,  ամբարտավանության, վերադասի կողմից անվերահսկելիության»,-ընդգծեց Տեր-Գրիգորյանցը։

Զրույցի ավարտին գեներալը եւս մեկ անգամ իր խորին ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին:  

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

Հարուցվել է քրեական գործ։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորական։

 Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ