News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։ Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։

Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․ 2023թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023թ․ ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք)  ծածկագրերին դասվող ապրանքների համար։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին 2022թ․ մարտի 10-ի թիվ 312-Լ որոշումը, որը ուժի մեջ է մտել 2022թ․ մարտի 13-ին։ Որոշման համաձայն, ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ծրագրի կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կողբացի 83, բն․1, հեռ․ +374 10 300 300, էլ․ փոստ՝ [email protected]

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջնակներում համագործակցության հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության...
2022 թ․ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտուրը գրեթե երկու անգամ ավելացել է․ էկոնոմիկայի նախարար
Մասնավորապես, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է գրեթե 92%-ով՝ կազմելով 5 մլրդ 33 մլն դոլար․․․
Բովանդակային մակարդակում դեպի Արեւմուտք Հայաստանի շրջադարձի դրսեւորումներ չեմ տեսնում․ Սիլաեւ
Այն ամենը, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, կարելի է շատ ավելի դիպուկ եւ դիվանագիտորեն ասել․․․
ՌԴ-ում եւ Ղազախստանում կրճատվել է աշխատանքային միգրանտների թիվը ՀՀ-ից. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Ռուսաստանում եւ Ղազախստանում կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների թիվը...
Պուտինն Անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը
Այսօր մենք կխոսենք մեր ամենակարեւոր ուղղություններից մեկում՝ ԵվրԱզԷՍ-ում մեր ամենամոտ․․․
ԵԱՏՄ-ն եւ ԱՄԷ-ն քննարկել են ազատ առեւտրի գոտու մասին ապագա համաձայնագրի կարգավորիչ մասը
Սահմանել միմյանց շուկաներ մուտքի ազատականացման հիմնական չափորոշիչները․․․
Ամենաշատ