News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

M&M's բրենդն իր գովազդում անորոշ ժամանակով կհրաժարվի «խոսող կոնֆետներից», տեղեկացրել է CNN-ը։

M&M's-ի գովազդային հոլովակներից կհանվեն դրանց գլխավոր «գործող անձինք»՝ spokescandies «խոսող կոնֆետները»։ Այս որոշումն ընդունվել է Mars ընկերության ղեկավարության կողմից՝ ցանցի օգտատերերի քննադատության պատճառով, որն առաջ էր եկել «գործող անձանց» արտաքինի եւ բնույթի փոփոխությունների պատճառով։ Գովազդից կհանվեն նաեւ ամենահանրահայտ «հերոսները»՝ «Կարմիրը» եւ «Դեղինը», իսկ դրանց փոխարեն M&M's-ը կներկայացնի կոմիկ դերասանուհի Մայա Ռուդոլֆը։

«Անցած տարի մենք որոշ փոփոխություններ մտցրինք մեր սիրելի «խոսող կոնֆետներում»։ Մենք վստահ չէինք, որ այդ փոփոխություններն առհասարակ որեւէ մեկը կնկատի։ Եվ մենք չէինք մտածում, որ դա նման արձագանք կառաջացնի ցանցում։ Բայց հիմա  հասկանում ենք. անգամ կոնֆետի կոշիկը կարող է «բաժանարար» լինել։ Սա վերջին բանն է, ինչը կցանկանար M&M's-ը, քանի որ մենք ձգտում ենք միավորել մարդկանց»,- իրենց որոշումը բացատրել են բրենդի ներկայացուցիչները։

2022թ.  M&M's-ը փոխել էր իր հերոսների բնույթն ու արտաքինը, որպեսզի դրանք ավելի արդիական դարձնի երիտասարդ սպառողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ