Կանզասում 32-ամյա տղամարդը մահացել է որսի ժամանակ այն բանից հետո, երբ պիկապ բեռնատարի հետեւի նստարանին պառկած շունը պատահաբար հրացանից կրակել է նրա վրա։ Այս մասին հայտնում է BNO News-ը՝ հղում անելով Սամներ շրջանի շերիֆի գրասենյակին։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Օկլահոմա նահանգի հետ սահմանի մոտ։ Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը գտնվել է պիկապի առջեւի ուղեւորի նստարանին, իսկ հետեւի նստատեղին՝ հրացան եւ որսորդական հանդերձանք։
Հետաքննությունը եզրակացրել է, որ շունը ոտնահարել է մեքենայի տիրոջը պատկանող հրացանը։ Տղամարդուն կրակել են մեջքից եւ նա տեղում մահացել է։ Իրականացված վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել։