News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արեւմուտքը չի կարող իրական ճնշում գործադրել Բաքվի վրա, քանի որ այնտեղ գերիշխում են բոլորովին այլ խաղացողներ։ Եվրոպական ազդեցությունը բավականին փոքր է։ Միգուցե, եթե Ամերիկան ​​ներգրավվեր այս խնդիրների լուծմանը, ապա ինչ-որ բան կարելի էր անել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թղթակցի հետ զրույցում ասաել է Գերմանիայից ժամանած քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Նա կարծում է, որ վերջին 30 տարիների ընթացքում՝ մինչեւ 2020 թվականը, Հայաստանը մեծ աջակցություն է ստացել Արեւմուտքից, որտեղ շատ են վիճել այն մասին, թե իրականում ինչն է գերիշխում միջազգային իրավունքում՝ պետության ինքնիշխան տարածքի անձեռնմխելիությո՞ւնը, թե՞ ինքնավարության սկզբունքը։

«Մեծ վեճեր եղան, սակայն Կոսովոն անկախացավ, եւ դա ձեռնտու էր Հայաստանին, որը կարող էր ասել, որ Լեռնային Ղարաբաղում նա պաշտպանում էր իր ազգային փոքրամասնությանը Ադրբեջանից, ուստի համաշխարհային հանրության մի մասը Հայաստանի կողմից էր: Իրավիճակը փոխվեց ուկրաինական պատերազմի սկսվելուց եւ դրանից առաջ սկսված հակամարտություններից հետո։ Ամբողջ Արեւմուտքը հաստատակամորեն որդեգրել է այն դիրքորոշումը, որ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման հարցը հետին պլան է մղվել։ Եվ Հայաստանն այս առումով լուրջ աջակցություն է կորցրել, Արեւմուտքում միջազգային իրավունքը սկսել են այլ կերպ մեկնաբանել։ Ուստի Արեւմուտքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշումներին», - ընդգծել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ