News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերերկրյա բազավորման փոքր տրամագծով ռումբերը (GLSDB), որոնք արտադրում է Boeing կորպորացիան, Ուկրաինային կօգնեն խոցել կարեւոր ռազմական թիրախներ, որոնք այժմ անհասանելի են Ուկրաինայի Զինված ուժերի համար։

Միացյալ Նահանգները պատրաստում է 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ Ուկրաինայի համար, դրանում, ինչպես սպասվում է առաջին անգամ կներառվեն մեծ հեռահարության հրթիռներ, ինչպես նաեւ այլ զինատեսակներ, երեքշաբթի Reuters գործակալությանը տեղեկացրել են Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուրներ։

Սպասվում է, որ անվտանգության ոլորտում օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը կարվի արդեն այս շաբաթ, ասել են պաշտոնատար անձինք։ Սպասվում է նաեւ, որ փաթեթում կներառվեն օժանդակ սարքավորումներ «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրների համար, գերճշգրիտ զինամթերքներ եւ հակատանկային «Ջեւելին» հրթիռներ, ավելացրել են աղբյուրները։

Աղբյուրներից մեկի տվյալներով՝ մատակարարումը, գուցե, 1,725 մլրդ դոլարով կֆինանսավորվի այն հիմնադրամից, որը հայտնի է որպես Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն (USAI), որը թույլ կտա Բայդենի վարչակազմին նոր սպառազինություններ պատվիրել արտադրողներին, այլ ոչ թե դրանք վերցնել Պենտագոնի առկա պաշարներից։

Այդ միջոցները կտրամադրվեն սպառազինությունների նոր տեսակների՝ փոքր տրամագծով վերերկրյա բազավորման ռումբերի ձեռքբերմանը, որոնց հեռահարությունը կազմում է 150 կիլոմետր։ Ընդ որում՝ Վաշինգտոնը չի բավարարել Կիեւի՝ 297 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռների մատակարարման խնդրանքը։

GLSDB-ների մեծ հեռահարությունը կարող է Ուկրաինային թույլ տալ խոցել կարեւոր ռազմական թիրախներ, որոնք այժմ անհասանելի են նրա Զինված ուժերի համար, եւ կօգնի շարունակել հակագրոհները՝ միաժամանակ դժվարացնելով ռուսների գործողությունները սեփական թիկունքում։

GLSDB-ները համատեղ արտադրում են Boeing կորպորացիան եւ շվեդական SAAB ընկերությունը։ Համակարգն ունի փոքր տրամագծի GBU-39 (SDB) ռումբեր՝ M26 հրթիռային շարժիչով։

Համակարգի նկարագրության մեջ, որը հրապարակել է SAAB-ի կայքը, նշված է, որ GLSDB-ը կառավարվում է GPS նավիգացիայի գլոբալ համակարգի օգնությամբ, կարող է վերացնել որոշ էլեկտրոնային խանգարումներ, օգտագործվել ցանկացած եղանակային պայմաններում եւ զրահապատ տրանսպորտային միջոցների դեմ։

GBU-39-ի մարտագլխիկն ունի ոչ մեծ ծալովի թեւեր, որոնք թույլ են տալիս նրան պլանավորել ավելի քան 100 կիլոմետր հեռավորություն՝ ինքնաթիռից արձակվելիս, եւ խոցել մինչեւ 1 մետր տրամագծով թիրախներ։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ