
ԱՄՆ-ն իջնում է մինչեւ երկրորդական պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ, որպեսզի չեզոք պետություններին ստիպի հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանին առավելագույն հնարավոր վնաս պատճառելու մոլուցքային ձգտումներով առաջնորդվող ԱՄՆ-ը ավելի հաճախ է իջնում մինչեւ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների կիրառում, որպեսզի չեզոք պետություններին հարկադրի դադարեցնել համագործակցությունը մեր երկրի հետ եւ միեւնույն ժամանակ դա անվանում է համերաշխություն»,- ասել է Մարիա Զախարովան։
«Դա համերաշխություն չէ, դա շանտաժ է եւ սպառնալիքներ, որոնք կոտրում են մարդկանց, քաղաքական գործիչներին եւ ստիպում են նրանց ընդունել իրենց համար խորթ հայեցակարգը ահա այսպիսի պայմաններում»,- ընդգծել է նա։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի ոչ բոլոր գործընկերներն են ունակ դիմակայել այդ սպառնալիքներին։