
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը կասկած է հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, հայտնում է Anadolu-ն։
«Երբ պարոն նախագահն ասում է, որ «աշխարհը հինգից ավելի է», նա բացահայտում է իրականությունը։ Նայեք Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս իրավիճակը ցույց տվեց, թե որքան անարդյունավետ է ՄԱԿ-ը, որքան թույլ է կազմակերպությունը հինգ երկրների շահերի առաջ»,- ասել է Շենթոփը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ի կառուցվածքը՝ ասելով, որ «աշխարհը ավելին է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները։ Նրա խոսքով՝ կազմակերպության հիմնական մարմինը պետք է ավելի լավ ներկայացնի մուսուլման բնակչությանը։