News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է միանալ Ռուսաստանի դեմ առաջիկա հաղթանակին, թեեւ պատերազմի սկզբում անտեսել է համատեղ պայքարի կոչերը։

Այս մասին Դանիլովը հայտարարել է «Единые новости» հեռուստամարաթոնի եթերում՝ մեկնաբանելով Bloomberg-ի հետ զրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը»։  

«Այսօր ես լսել եմ Վրաստանի նախագահի հայտարարությունը, որը կարծում է, որ երբ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղ համաձայնագրեր կստորագրենք, մենք պետք է այնտեղ ընդգրկենք Աբխազիան՝ Վրաստանի մի մասը, որը ՌԴ-ն օկուպացրել է 2008 թվականին»,-հայտարարել է Դանիլովը։

Նրա խոսքով՝ «Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում ինքը կոչ է արել Վրաստանին օգնել եւ միասին պայքարել ագրեսոր երկրի դեմ»։ «Սակայն այդ ժամանակ Վրաստանը՝ ի դեմս այդ նույն անձանց, լռել է»,-ասել է Դանիլովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան նորվեգական Leopard 2 տանկ է ստացել, ուկրաինական անձնակազմին սովորեցնում են
Գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է․․․
ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 2 մլրդ եվրոյի զինամթերք մատակարարելու ծրագիրը․ AFP
Նրանց տվյալներով՝ եվրոպացի նախարարները համաձայնեցրել են Ուկրաինային առնվազն 1 մլն եվրոյի զինամթերք մատակարարելու եւ ԵՄ երկրների պաշարները համալրելու որոշումը․․․
Բորելը Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու որոշումը «պատմական» է անվանել
Մենք ունենք մի սցենար, որը ներառում է երեք կետ․․․
Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը կարող է քննարկվել
Կրեմլում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի եւ Չինաստանի ղեկավարի ոչ պաշտոնական հանդիպումը․․․
Եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը, հետո Պուտինը գա Հայաստան, ի՞նչ է անելու ՀՀ ղեկավարությունը. Հարց՝ Ալեն Սիմոնյանին
Մենք Հռոմի ստատուտի համաձայնագրի վավերացումն սկսել ենք 2-3 ամիս առաջ…
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ
ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ