
Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում այն երկրներից, որոնք ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը, հաղորդում է TRT Haber-ը:
Թուրքիայի անվտանգության մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո որոշ արտասահմանյան առաքելություններ փակել են իրենց հյուպատոսությունները։
Թուրքական լրատվամիջոցների՝ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հյուպատոսությունները փակած երկրների դեսպանությունների ներկայացուցիչները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։
Սպասվում է, որ հանդիպմանը կհնչի թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը։