News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ:

Վերջինիս՝ օրենքով սահմանված կարգով իրականացված անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է  ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն: 

Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ