News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իտալական ոստիկանությունը ձերբակալել է հերթական մաֆիոզիին, որը փախուստի մեջ էր գտնվում։ Դա տեղի է ունեցել հունվարի 16-ին Պալերմոյի բժշկական կլինիկայում սիցիլիական Cosa Nostra-ի սուպեր պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի սենսացիոն ձերբակալությունից ընդամենը երկու շաբաթ անց, հայտնում է CNN-ը:

Այս անգամ փախած մաֆիոզին 63-ամյա Էդգարդո Գրեկոն էր, որը ձերբակալվել էր Ֆրանսիայի Սենտ Էթյենում, որտեղ իտալական Caffe Rossini ռեստորանում պիցցա պատրաստող շեֆ-խոհարար էր աշխատել որպես Պաոլո Դիմիտրիո՝ «Պիցցայոլո» մականունով։

Գրեկոն, որը կապված էր կալաբրիական «Նդրագենտա» մաֆիոզ խմբավորման հետ, 1991 թվականին հեռակա դատապարտվել է եղբայրներ Ստեֆանո եւ Ջուզեպպե Բարտոլոմեոների կրկնակի սպանության համար, որոնց, ինչպես տեղեկացվում է, սպանել էր երկաթե ձողերով՝ նախքան նրանց մարմինները ծծմբի մեջ լուծելը: Իր դատապարտման պահից նա փախչում էր իտալական իրավապահ մարմիններից:

Մաֆիայի դեմ պայքարի հարցերով դատախազ Նիկոլա Գրատերին, որը ղեկավարել է հետաքննությունը՝ որպես Կատանզարոյի դատախազության ղեկավար, Գրեկոյին անվանել է «վտանգավոր փախած»։ Գրեկոն նաեւ դատապարտվել է բանտի մի քանի պաշտոնյաների սպանության փորձի համար, ինչի համար նա ստացել է «բանտային մարդասպան» մականունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ