News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ:

Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով:

Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը:

Հիմնադրամը պարզել է, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս:

Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է.

«Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության,

Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության,

Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում,

Գնում ենք արյուն թափելու,

Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության,

Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության,

Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում,

Գնում ենք արյուն թափելու»։

Այս օբյեկտիվ ապացույցը հիմնադրամի  նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում:

Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով:

«Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ:

Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց»,-նշում են հիմնադրամից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական ընդդիմությունը Արցախի պատգամավորների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ...
Ադրբեջանը դժգոհ է Ֆրանսիայից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Վոկեի հայտարարությունը․․․
Ստեփանակերտում սովորող ուսանողները զրկված են Շուշիի շրջանի գյուղերում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից
Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել...
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
ԱԽ քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու...
Արցախի ԱԳ նախարարն ու Լորան Վոքիեն քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական…
Ամենաշատ