News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպառողական զամբյուղը, ամսական կտրվածքով, բավականին թանկացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով:

Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը, 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 42 հազար 21 դրամ:

Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրական փաստացի սպառումը, 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ՝ մսամթերքը, 18.6 գրամ՝ ձուն, 203.7 գրամ՝ բանջարեղենը, եւ այլն: Տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 350-450 դրամը, ձկնամթերքից «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը մոտ 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն ընդհանուր մինչեւ 160 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150-170 դրամից:

Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է ավելի քան 31 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, իսկ կոմունալ վարձերի, անհրաժեշտ դեղորայքի, հագուստի ու կոշիկի մասին լռում ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է...
Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» միջոցառմանը
Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային...
Արման Խոջոյանը կմեկնի ԱՄՆ՝ աշխատաժողովի մասնակցելու
Արման Խոջոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին…
Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ...
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները...
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ