News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ իրավիճակը տարածաշրջանումն մնում է փուխր եւ լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ համատեղ  մամուլի ասուլիսում։

Միրզոյանի խոսքով՝ 2020թ. Արցախի եւ Հայաստանի դեմ, 2021թ. մայիսին եւ նոյեմբերին եւ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարտահրավերները ոչ միայն նվազագույնի են հասցնում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այլեւ սպառնում են հայկական դեմոկրատիային։ Նախարարը հիշեցրել է, որ ահա արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության շրջանակում կոպտորեն խախտելով իր պարտավորությունները եւ Միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շրջափակել է Լաչինի միջանցքը։ Նախարարը նշել է, որ սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս առնչությամբ Միրզոյանն ընդգծել է գործողությունների եւ միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը՝ շրջափակումը եւ էթնիկ զտումները դադարեցնելու եւ ապագա ագրեսիան կանխելու համար։ Նախարարը նշել է Լաչինի միջանցք փաստահավաք միջազգային խումբ ուղարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԵՄ մոնիթորինգային խմբի աշխատանքի կարեւորությունը։

Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող խաղաղության եւ կայունության հիմք ստեղծել։ Հայաստանը բազմիցս հայտարարել է կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ամփոփել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին. նրանց կառուցողական դերի մասին փաստեր չկան
Մենք այսօր խոսել ենք երկուստեք հայտարարությունների նվազման անհրաժեշտության մասին, որոնք չպետք է հանգեցնեն թեժացման...
Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին
Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը...
Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ...
Ցանկացած պայմանագիր ոչինչ չի նշանակում, եթե ստորագրվել է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում. Արծվիկ Մինասյան
Լավ կլիներ, որ Բլինքենն ուշադրություն դարձներ Վիեննայի կոնվենցիային...
Պաշտոնական Երեւանը դեռ ՀԱՊԿ-ի արձագանքի հույսը չի կորցնում. «Քաղպայմանագիր»
Պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ի արձագանքի հույսը դեռ չի կորցնում...
Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, բայց իրավիճակը փակուղային չէ. «Քաղպայմանագիր»
Իրավիճակը հեռու է փակուղային լինելուց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ