News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայվող ԵՄ առաքելությունը հանդիսանում է ԵՄ ընդհանուր քաղաքականության ուղեցույցն անվտանգության եւ պաշտպանության, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտում։ Այս մասին haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

«Հարավային Կովկաս արտատարածաշրջանային գործոն մտցնելու ոչ մի հիմք չկա։ Բայց ԵՄ-ն հենց դրան է տանում գործը, ընդ որում տանում է շատ անշնորհք կերպով, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու (Ադրբեջանը հրաժարվել է դա քննարկել-խմբ.): Իհարկե, ԵՄ-ն այս հարցում որպես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուղղակի կցորդ է, քանի որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հակազդելու գոտի եւ փորձում են աշխարհաքաղաքական բաղադրիչ մտցնել տարածաշրջանային իրավիճակում։

Ըստ էության, նման գործողություններն ուղղված են ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրսմղելուն։ Պետք չէ խաբվել «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Դուք ինքներդ ասացիք, որ հիմքեր կան ենթադրելու, որ այն ամբողջովին քաղաքացիական չի լինելու։ Ես լսել եմ, համենայնդեպս, խոսակցություն է եղել, որ այս առաքելության մեջ ընդգրկվելու են ֆրանսիացի ժանդարմներ։ Հետո առաքելությունն ինքնին ԵՄ ընդհանուր քաղաքականության ուղեցույցն է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտում։

Հնարավորությունը, որ այն կարող է ռազմական բաղադրիչներով ինչ-որ ներկայության վերաճել,  հնարավորությունը, որ առաքելությունը կսկսի դիտարկել Ղարաբաղի տարածքը, ինչը մանդատի խախտում կլինի, ստիպում է ասել, որ ռիսկեր կան։ Եթե ​​փորձ արվի ընդլայնել առաքելության ներկայությունը Ղարաբաղի տարածքում, ապա դրանք կարող են խնդիրներ առաջացնել ռուս խաղաղապահների եւ սահմանապահների համար։ Նման խնդիրները ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում վտանգ են անվտանգության համար»,- ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով․․․
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Ամենաշատ