News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին:

NEWS.am-ի տեղեկություններով, Տիգրան Մուկուչյանը նշանակվելու է ԿԸՀ նախագահ: Այդ պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի հանկարծակի մահից հետո:

Հիշեցնենք, որ Տիգրան Մուկուչյանը 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ԿԸՀ անդամ եւ երբ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, նա ՍԴ-ում ներկայացնում էր ԿԸՀ-ի շահերը, որի որոշմամբ նախագահ էր ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ