News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բազմաթիվ ցավակցությունները Թուրքիային չափից շատ են։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, փետրվարի 13-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ միշտ պետք է հիշել եւ հաշվի առնել թուրքական կողմի թշնամական վերաբերմունքը Հայաստանի ու նրա բնակչության հանդեպ։ «Չպետք է մոռանալ նաեւ նրա ակտիվ դերի մասին Բաքվին 44-օրյա պատերազմում, ինչպես նաեւ Հայաստանի դեմ ուղղված հետագա ագրեսիվ գործողություններում աջակցելու հարցում »,- ասել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ չի տեղավորվում ոչ մի տրամաբանական շրջանակում։ «Ես կհասկանայի Հայաստանի ղեկավարությանը, եթե նա սահմանափակվեր ցավակցական մի ինչ-որ չոր տեքստով։ Բայց մենք տեսնում ենք ուղերձների եւ նամակների ներկայիս փոխանակությունը։ Խոսվում է ինչ-որ աջակցության մասին։ Ուղարկվել է մի քանի մեքենա հումանիտար օգնություն։ Բայց ինչն է հատկանշական. Թուրքիա եւ Հայաստանի բարեկամ Սիրիա ուղարկվել են գրեթե հավասար թվով փրկարարներ»,- տարակուսանք է հայտնել Աբրահամյանը։

Նա Հայաստանի՝ որպես պետության հանդեպ Թուրքիայի վարքը եւ պաշտոնական Երեւանի ներկա գործողությունները համահունչ չի համարում։ Քաղաքական գործիչը վստահ չէ, որ Անկարայի հետագա քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կորոշվի իրեն ցուցաբերված հումանիտար օգնությամբ կամ գործող իշխանությունների բազմաթիվ ցավակցություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ