News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Թիվ  33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են սույն թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը:

2023 թվականի մարտի 26-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից և ավարտվելու է մարտի 24-ին, ժամը 24:00-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ընտրություններում կկիրառվեն բրալյան կաղապարներ
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը...
ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների
Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը...
2023-ին 9339 քաղաքացի է դիմել ԿԸՀ՝ ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի...
Անի և Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում  վերահաշվարկի դիմում չեն ներկայացվել. ԿԸՀ
Վիճակագրական տվյալներ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ...
ՔՊ–ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ–ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
Ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին...
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ
Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև…
Ամենաշատ