News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Անի խոշորացված համայնքի ՔՊ-ական թեկնածուն, որը նաեւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է, օգտագործի վարչական ռեսուրս, դա թուլության նշան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումասած Անի համայնքի նախորդ ընտրություներում աեռաջատար, «Ազգ-համայնք» դաշինքի առաջին համարի ներկայացուցիչ Արտակ Գեւորգյանը:

«Պայքարի մեջ ենք մտել ամուր եւ ձիգ հիմքերով եւ միանշանակ գնում ենք դեպի հաղթանակ, որը լինելու է նաեւ ժողովրդի հաղթանակը, քանի որ հաղթած թեկնածուն եւ թիմը չեն կաող լինե խաղից դուրս կարգավիճակում, եւ ժողովրդի քվեն դա ամենաբարձր արժեքն է իրենից ներկայացնում»,- ասաց նա:

Գեւորգյանը ծիծաղելի համարեց քննադատությունները համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից առ այն, որ իր նախկին թիմակիցը ձայներ խլելու համար է նոր ուժով մասնակցում ընտրություններին:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ունեցած պայքարն ու իր գտնվելու տեղը, հետեւաբար եթե պայքարում յուրաքանչյուր ոք առանձնացել է, ուրեմն պայքարը տանում է ինքը, իր ունեցած թիմի, համախոհների շրջանում»,-ասաց նա:

Անի համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գեւորգյանը բարձր է գնահատում իր շանսերը, կարծում է, որ նախորդ անգամվա նման առաջատարի դիրքերում են լինելու:

«Եթե ներկայիս ՔՊ-ական ժամանակովր պաշտոնակատարը փորձում է բռնության կամ այլ մեթոդներով առաջնորդվել, դա արդեն բխում է նրանից, որ իրենց մոտ կա մտահոգություն, կա նաեւ վախ եւ հետեւաբար իրենք փորձում են իրենց ժամանակավոր հնարավորությունը դարձնել մշտական, որը կարծում եմ՝ իրենց մոտ չի ստացվի»,- ասաց նա:

Անի խոշորացված համայնքում իշխանության համար կպայքարեն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Անիի նախկին համայնքապետի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը, «Հայկական երազանք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Հիշեցնենք, Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2022-ի աշնանը։ Ընտրությունների արդյունքում մասնակից 3 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների 50 և ավելի տոկոսը չէր ստացել։ 3 ուժերը նաև կոալիցիա չեն կազմել։ Ըստ գործող օրենքի , նման դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն։

Անի համայնքում ՏԻՄ նոր ընտրություները տեղի կունենան մարտի 26-ին:

Տպել
Ամենաշատ