News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:

«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից՝ պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն բացահայտել այն ժամանակ, երբ շփոթվում է, հայտնվում անելանելի վիճակում և պետք է ինչ-որ մեկին օգնի: Ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ընդհանրապես շփոթվող չեմ: Կարողանում եմ իրավիճակից արագ դուրս գալ այնպես՝ ինչպես պետք է: Եթե ես իմանայի, թե ինչ է սպասում ինձ ռազմի դաշտում՝ կկրկնեի նույնը…առանց մտածելու»,- ասում է Հայկը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով, ավելի քան մեկ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետևողական ջանքեր են գործադրում: Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա և հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգևորում է գործընկեր կազմակերպություններին: Եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է, տղաներին բնականոն կյանքի վերադարձնելու ջանքերն էլ՝ համառ:

Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնալու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցութուն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկակելով:  Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս  անհրաժեշտության դեպքում  «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:

3.jpg (24 KB)

5.jpg (36 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ