News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում,  Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն  ադրբեջանական կողմը կարեւորում է։

Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել եւ դրա միջոցով մեքենաներին հետեւել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։

Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին:

Երեկ գրել էինք նաեւ, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն եւ ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ