News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կինն իր լողավազանում 180 կիլոգրամանոց կոկորդիլոս է գտել, որը որոշել էր քնել այնտեղ, գրել է LADBible-ը։

Ինչպես պատմել է Լին Թոզին Ֆլորիդայից, կոկորդիլոսներն իրենց վայրերում բավական հաճախ են հանդիպում, բայց ինքը չէր կարծում, թե այնպես կպատահի, որ երես առ երես կբախվի դրա հետ։ Կինն սկզբում գլուխը կորցրել է, բայց հետո մտքերը ժողովել եւ զանգահարել է կենդանիներ որսացող ծառայությանը։ «Դեպքի վայր» եկած մասնագետները բռնել են սողունին եւ սատկեցրել։

«Ֆլորիդայում ալիգատորներին սատկեցնում են, ոչ թե տեղափոխում։ Դա կապված է այն բանի հետ, որ տեղափոխված կոկորդիլոսները սովորաբար փորձում են վերադառնալ այնտեղ, որտեղ իրենց բռնել են»,- նշվել է հաղորդագրությունում։

Բացի այդ, տեղի իշխանությունները մարդկանց զգուշացրել են, որ հատկապես զգոն լինեն, քանի որ ներկա պահին եղանակային պայմանները կոկորդիլոսներին դրդում են մտնել մարդկանց տարածք՝ կեր որոնելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ