News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արհեստական ​​ինտելեկտի (AI) դեմ, որը պետք է լիներ աշխարհի առաջին «ռոբոտ փաստաբանը», դատական հայց են ներկայացրել․  նրան մեղադրում են իրավաբանական կրթության եւ աշխատանքի լիցենզիայի բացակայության մեջ, հայտնում է Daily Mail-ը։

Այս գործով հայցվորը ամերիկյան Edelson իրավաբանական ընկերությունն է։ Նա մեղադրում է արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված DoNotPay հավելվածի սեփականատեր ընկերությանը նրանում, որ վերջինս առաջարկում է ծառայություններ՝  «դրանք ներկայացնելով որպես օրինական»:

DoNotPay-ը հաճախորդներին չաթ բոտ է առաջարկում, որն օգնում է ինքնուրույն պաշտպանություն ստեղծել եւ մասնակցել դատական գործերին, օրինակ՝ մեծ ընկերությունների դեմ։

Դա անելու համար բոտը գործի վերաբերյալ մի շարք հարցեր է տալիս, որոշում է, թե արդյոք հնարավոր է բողոքարկել, եւ նույնիսկ ստեղծում է դիմում, որով պետք է դիմել դատարան: Սակայն Edelson-ի ներկայացուցիչները կարծում են, որ ծառայության ստեղծողները աշխատում են անօրինական կերպով։

«Ցավոք, իր հաճախորդների համար, DoNotPay-ը ոչ ռոբոտ է, ոչ փաստաբան, ոչ էլ իրավաբանական ընկերություն: DoNotPayt-ը չունի իրավաբանական կրթություն եւ լիցենզիա», - նշվում է հայցվորի հայտարարության մեջ:

DoNotPay-ի ներկայացուցիչները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել իրենց դեմ ներկայացված հայցի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Binance-ի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը հրաժարական է տվել. Bloomberg
Այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ...
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մասկին մեղադրել է X սոցցանցի օգտատերերի անվտանգությունը խախտելու մեջ
Հայցվորի պնդմամբ՝ սոցցանցը ճնշում է գործադրել սեփականատեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք հեռացնեն իշխանությունների տեսանկյունից խնդրահարույց կոնտենտը:
ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանին է ներկայացրել 2 երկրների տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի...
Ամենաշատ