News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը Քրեակատարողական ծառայությանը տուգանել է 500 լարիով (մինչեւ 200 դոլար)՝ բանտարկյալ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեսանյութերի հրապարակումից հետո, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Խոսքը «Վիվամեդ» կլինիկայում գտնվելու կադրերի մասին է, որը երկու անգամ հրապարակել է գերատեսչությունը՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին։ Տեսագրությունները տարբեր օրերի կադրեր են պարունակել։

Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը տեսանյութերի հրապարակման հիմք է ճանաչել հանրային մեծ հետաքրքրության պաշտպանությունը, հայտնում է Netgazeti-ն։

Միաժամանակ, դիտողությունները վերաբերում են օգոստոսի 9-ի կոնկրետ դրվագին։ Կադրերի հրապարակումը, որտեղ Սահակաշվիլին ուտում է, տեղի է ունեցել առանց կոնկրետ, հստակ որոշված իրավական նպատակի, եւ չի պահպանվել անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը։

Խախտվել են նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները, որոնք վերաբերում են տեսահսկման մասին նախազգուշացնող նշանների տեղադրմանը եւ տեսահսկման իրականացմանը՝ առանց բժշկական անձնակազմին գրավոր ծանուցման։

Արդյունքում Քրեակատարողական ծառայությունը 44-րդ եւ 48-րդ հոդվածներով ճանաչվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտող, 500 լարին նշանակվել է որպես վարչական տուգանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ