Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 16-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտից սառը զենք պահելու և կրելու հիմքով բաժին են ներկայացրել 15 տարեկան երկու պատանու: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում նրանցից մեկը ոստիկաններին է ներկայացրել «ՊՄ 49» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ:
Պատանիները ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: