News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իշխանական թեկնածուի համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։

Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։

Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին  համայնքապետին։ Այժմ 3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Ամենաշատ